Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ոճը չի փոխում

Ոճը չի փոխում
27.03.2019 | 17:57

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից հայտարարել է, թե կառավարությունը նախկինի պես «օրթախ» չի մտնելու բիզնես Հայաստանում դնել ցանկացողների հետ։ Ավելի վաղ էլ ասել էր, թե Հայաստանում այլևս վարչապետը ոչ մի գործարարի հետ «փայ» չի մտնելու։ Հրաշալի է։ Սակայն Նիկոլ Փաշինյանը մինչ այսօր, արդեն մեկ տարի է, իր իրավապահ համակարգով, ԱԱԾ_ով չի կարող գտնել մեկ գործարարի, որի հետ նախկին պաշտոնյաներից մեկը «փայ» է մտել, լավ «փայ» չէ, թող լինի «օրթախ»։

Ավելին, անընդհատ հնչում է այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի եղբայրը բոլորի բիզնեսներում «փայ» ունի, գործում էր 50/50 սկզբունքը։ Հիմա «փայի» դեմ անողոք պայքար ծավալած իշխանությունն ինչու՞ չի գտել մի գործարարի, որը կխոստովանի, որ Սաշիկ Սարգսյանն իր բիզնեսի կեսը յուրացրել է։ Չկա գեթ մի օրինակ։

Եթե չունենք նախկին նման որևէ դեպք, ինչի՞ն է հղում անում վարչապետը։ Կամ պետք է մյուս անգամ նման հայտարարություն անելուց կոնկրետ փաստեր վկայակոչի, կամ այդ մասին մերկապարանոց հայտարարություններ չանի։ Այլապես առանց նրա ասածի էլ բոլորը գիտեին, որ այդ մարդը «փայ» է մտնում, բայց շարքային քաղաքացու նման հայտարարությունը մի բան է, վարչապետինը՝ այլ։ Ողջ լծակներն իր ձեռքում ունեցող Նիկոլ Փաշինյանը պատասխանատու պետք է լինի յուրաքանչյուր ասված բառի համար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ